Թրամփն արգելեց տրանսգենդերներին` ծառայել բանակում

March 24, 2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է բանակում տրանսգենդերներին ծառայելն արգելելու մասին օրենքը՝ բացառությամբ հատուկ դեպքերի: NBC-ի փոխանցմամբ՝ «գենդերային դիսֆորիա» ախտորոշումն ունեցող զինծառայողները լուրջ բժշկական օգնության կարիք ունեն, ինչը պաշտպանունակության համար մեծ վտանգ է ներկայացնում:

Թրամփը նախորդ տարի թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել էր, որ մտադիր է նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի ժամանակ ընդունված որոշումը չեղարկել, որով տրանսգենդերներին թույլատրվում էր ծառայել երկրի զինված ուժերում:

Source: Yerkir Media
Link: Թրամփն արգելեց տրանսգենդերներին` ծառայել բանակում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image