Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը քիչ առաջ հրապարակեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատավճիռը:

Դատարանի վճռով Ժիրայր Սեֆիլյան մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման: Հիշեցնենք, որ մեղադրողը միջնորդել էր Սեֆիլյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման, իսկ Գևորգ Սաֆարյանը 5 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման: 

Գործով մյուս ամբաստանյալներից Ներսես Պողոսյանը դատապարտվեց 3 տարի 6 ամիս, Գալուստ Գրիգորյանը՝ 3 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 3 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարի ժամկետով ազատազրկման:

 

Source: Yerkir Media
Link: Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image