Ժոզե Մոուրինիոն մեկ տարվա ազատազրկման է դատապարտվել
September 4, 2018
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հարկեր չվճարելու մեղադրանքով մեկ տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել: Պորտուգալացի մարզիչը նաեւ տուգանվել է մոտ 2 միլիոն դոլարի չափով:
Ըստ մեղադրանքի՝ 2011 եւ 2012թթ. Մոուրինիոն, օգտվելով իր համբավից, խախտել է հարկերի վճարման օրենքը, իր սեփական եկամուտները թաքցնելու համար օգտագործել Իռլանդիայի, Նոր Զելանդիայի եւ Վիրջինյան կղզիների օֆշորային շղթան եւ արդյունքում յուրացրել մոտ 3 միլիոն եվրո: Ի դեպ, Մոուրինիոն բանտում մեկ օր անգամ չի անցկացնելու, քանի որ իսպանական օրենքի համաձայն՝ առաջին անգամ հանցանք կատարելու դեպքում եթե չի նախատեսվում ավելի քան 2 տարվա ազատազրկում, ապա այն կարող են պայմանական կիրառել:
Ավելի վաղ Մոուրինիոն հայտարարել էր, որ վճարել է բոլոր հարկերը, որոնք պարտավոր էր վճարել, իսկ նոր հայտարարություններ Մոուրինիոյից կամ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից չկան: