Ժոզե Մոուրինյոն խոսել է Մխիթարյանի՝ առաջիկա խաղին չմասնակցելու մասին

March 4, 2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Հայաստանի ազգային թիմի ավագ և «կարմիր սատանաների»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի վնասվածքի մասին:

Պորտուգալացի մասնագետի խոսքով՝ Մխիթարյանը չի մասնակցի «Մանչեսթրե Յունայթեդ»-ի առաջիկա խաղին: «Մխիթարյանը դեռևս խաղից դուրս է: Նա չի մասնակցի «Բորնմութ»-ի դեմ խաղին, հույս ունեմ, որ նա խաղադաշտ կվերադառնա միայն հաջորդ շաբաթ»,-ասել է գլխավոր մարզիչը:

Հայաստանի ազգային թիմի ավագը վնասվածք էր ստացել Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի «Սենթ Էթիեն»-ի դեմ խաղի ժամանակ:

Source: Yerkir Media
Link: Ժոզե Մոուրինյոն խոսել է Մխիթարյանի՝ առաջիկա խաղին չմասնակցելու մասին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image