Իգոր Պոպով՝ ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման հարցն այս պահին դեռեւս մշակվում է

October 24, 2016

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ռուսաստանցի  համանախագահ Իգոր Պոպովին նշել է, որ ԼՂՀ Նախագահի հետ նոր առաջարկներ չեն քննարկվել:

«Մեր առաջարկությունները նոր չեն, դրանք սեղանին են ևշարունակվում են քննարկվել: Երեկ այս թեմայով խոսել ենք Բաքվում, շատ մանրամասն քննարկում է եղել: Այսօր Ստեփանակերտում խոսել ենք տիրող վիճակի և ռազմական իրադրության մասին: Բակո Սահակյանը ներկայացրել է տեղի ունեցած և սպասվող փոփոխությունների մասին»,- ասել է Պոպովը և հավելել, որ Արցախի Նախագահի հետ քննարկել են հակամարտության խաղաղ կարգավորման թեման:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը, ի պատասխան ադրբեջանական զինուժի կողմից օրերս ձեռնարկված դիվերսիոն գործողության և սահմանին տարբեր զինատեսակներից կատարվող խախտումների վերաբերյալ մեկնաբանությանը, նշել է, որ Պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ այդ հարցերը կքննարկեն նրա հետ:

Խոսելով սահմանին ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման մասին՝ Պոպովը նշել է, որ հարցն այս պահին դեռևս մշակվում է: Անդրադառնալով հոկտեմբերի 14-ին Երևանում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Թուրքիան կարող է դրական դեր ունենալ, Պոպովը մասնավորապես նշել է.

«Կարծում եմ՝ Լավրովը նկատի է ունեցել 2009թ-ին Հայաստանի և Թուրքիայի միջև կնքված արձանագրությունները, որոնք վավերացման և փակ սահմանների վերաբացման արդյունքում, կարող են դրական ազդեցություն ունենալ ղարաբաղյանհակամարտության խաղաղ կարգավորման գործում»:


Source: Yerkir Media
Link: Իգոր Պոպով՝ ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման հարցն այս պահին դեռեւս մշակվում է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image