Ինդոնեզիայի մի քանի եկեղեցիներում պայթյուններ են որոտացել. կան զոհեր
May 13, 2018
Ինդոնեզական Ճավա կղզու եկեղեցիներից 3-ում տեղի ունեցած պայթյունների հետևանքով 9 մարդ է զոհվել, կան տասնյակ տուժածներ։ Այս մասին հայտնում է Jakarta Globe-ը:
Ոստիկանությունը հաստատել է մահապարտ ահաբեկչի մահվան լուրը՝ հավելելով, որ տուժածների թիվը հասել է 40-ի:
Նշենք, որ առաջին պայթյունը որոտացել է կաթոլիկ, երկրորդը՝ բողոքական, երրորդը՝ հիսունական եկեղեցում: