Ինդոնեզիայում 10,000 մարդ պարել է «հազար ձեռքի պար»-ը
August 14, 2017
Ինդոնեզիայի Աչե նահանգում ռեկորդային թվով` 10.000 տղամարդ է հավաքվել եւ ավանդական հանդերձներով պարել ազգային սաման կոչվող պարը, որը թարգմանաբար նշանակում է «հազար ձեռքի պար»:
Ուշագրավն այն է, որ 2011թ. այն ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում: Նախորդ տարի այս պարին մասնակցել էր 6.600 տղամարդ: