Ինձ դուր է գալիս «Արսենալ»-ի խաղաոճը. Հենրիխ Մխիթարյան
February 4, 2018
Ֆուտբոլի Հայաստանի ազգայն թիմի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Էվերտոն»-ի դեմ տոնած հաղթանակի մասին:
«Մենք արժանի հաղթանակ տոնեցինք, և ես ուրախ եմ: Հարկավոր է շարունակել նույնությամբ և հաղթել նաև մյուս խաղերում, մենք պետք է մտածենք շատ միավորներ վաստակելու մասին: Երկրորդ կեսը մեզ համար ծանր ստացվեց, բայց «Արսենալ»-ը հարձակվողական ֆուտբոլ խաղաց: Ինձ դուր է գալիս «Արսենալ»-ի խաղաոճը: Անելու եմ ամեն ինչ, որ թիմը շարունակի հաղթանակներ տոնել»,-ասել է Մխիթարյանը:
Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Էվերտոն»-ին և հաղթեց խոշոր՝ 5:1 հաշվով:
Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձավ երեք գոլային փոխանցման հեղինակ: