«Ինձ հասնում են կոռուպցիոն դեպքերի մասին որոշ ահազանգեր»․ Արայիկ Հարությունյան
May 30, 2018
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանն այսօր հանդիպել են նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ, որի ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտի առաջնահերթություններին և հրատապ խնդիրներին:
Արայիկ Հարությունյանը նշել է, որ տնօրենները նախարարությանը կարող են դիտարկել բացառապես որպես գործընկեր: «Բայց նման գործընկերություն պետք է լինի նաև ձեր կողմից, որպեսզի կարողանանք համատեղ ուժերով լուծել բոլոր խնդիրները: Վերջին շրջանում ինձ հասնում են կոռուպցիոն դեպքերի մասին որոշ ահազանգեր առ այն, որ իրականացվում է դիպլոմների վաճառք, գոյություն չունեցող ուսանողներին տրվում են ավարտական վկայականներ և այլն: Այս խնդիրները դեռևս խորությամբ չեմ ուսումնասիրել և հուսով եմ, որ գոյություն չունեն նման երևույթներ»,- նշել է նախարարը:
Արայիկ Հարությունյանը պատասխանել է նաև տնօրենների հարցերին: