Իջեւանի առևտրի սրահներից մեկում հրդեհ է բռնկվել

August 5, 2017

Օգոստոսի 5-ին, ժամը 08:43-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Հայփոստի» Իջևանի մասնաճյուղում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան խճուղի թիվ 10 հասցեում գտնվող Ն. Խ.-ին պատկանող առևտրի սրահում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:59-ին, մարվել՝ 09:14-ին:

Այրվել է համակարգչային սենյակը՝ գույքով (մոտ 12 քմ):

Source: Yerkir Media
Link: Իջեւանի առևտրի սրահներից մեկում հրդեհ է բռնկվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image