Իջեւանում վագոն-տնակ է այրվել

Փետրվարի 20-ին, ժամը 06:26-ին  ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ  Տավուշի մարզի Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի 2-րդ նրբանցքում այրվում է վագոն-տնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:53-ին, մարվել՝ 07:21-ին:

Ամբողջությամբ այրվել է Բլբուլյան փողոցի 2-րդ նրբանցքի 17-րդ հասցեում գտնվող փայտյա վագոն-տնակը (մոտ 40 քմ):

Source: Yerkir Media
Link: Իջեւանում վագոն-տնակ է այրվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image