Իսպանիայի Մալագա քաղաքը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Մալագա քաղաքի խորհուրդը միաձայն ընդունել է հայտարարության, որով պաշտոնապես ճանաչում եւ դատապարտում է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ընդունված հայտարարությունում նախորդ դարասկզբին տեղի ունեցածը բնորոշվում է որպես հանցագործություն մարդկության դեմ, որի հետևանքով ձևավորվեց հայկական մեծ սփյուռքը: Մալագայի քաղաքային խորհուրդն նաև իր զորակցությունն է հայտնում աշխարհասփյուռ հայությանը, միաժամանակ նշելով, որ մոտակա ժամանակահատվածում քաղաքապետարանը Մալագայի կենտրոնական զբոսայգում կտեղադրի հայկական խաչքար՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:


Source: Yerkir Media
Link: Իսպանիայի Մալագա քաղաքը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image