Իսրայելական իշխանությունները սկսել են նահանջել քրիստոնեական համայնքների բողոքների դեմ

February 27, 2018

Իսրայելական իշխանությունները սկսել են նահանջել Երուսաղեմի քրիստոնեական համայնքների բողոքների դեմ եւ առայժմ առկախում են եկեղեցիների համար հարկեր սահմանելու որոշումն ու նախագիծը։ Երուսաղեմի քաղաքապետը կասեցրել է քրիստոնեական եկեղեցիներին պատկանող անշարժ գույքը հարկելու պլանը, որը վրդովվեցրել էր կրոնական առաջնորդներին եւ հանգեցրել Տիրոջ գերեզմանի կամ Հարության տաճարի փակմանը։ Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Նաթանյահույի գրասենյակը։

Հաղորդագրությունում նշվում է, որ «լուծումը ձեւակերպելու նպատակով» մասնագիտական թիմ կձեւավորվի եկեղեցիների ներկայացուցիչների հետ բանակցությունների համար: «Արդյունքում, Երուսաղեմի քաղաքապետարանը կասեցնում է միջոցների գանձման քայլերը, որոնք այն ձեռնարկել էր վերջին շաբաթներին»։

Հիշեցնենք, որ Երուսաղեմի քաղաքապետարանը հարկեր էր սահմանել քրիստոնեական եկեղեցիների վրա, ինչպես նաեւ կառավարությունը մտադրվել էր հսկողություն սահմանել քրիստոնեական եկեղեցիներին պատկանող տարածքների վարձակալության վրա։ Դրան ի պատասխան փետրվարի 25-ին համատեղ հայտարությամբ հանդես էին եկել կաթոլիկ, հունական ուղղափառ համայքների, ինչպես նաեւ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները Հարության սուրբ տաճարի առջեւ եւ փակել գլխավոր քրիստոնեական սրբավայրի՝ Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարը։

Նախօրեին Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը «Երկիրն այսօր»-ին տեղեկացրել էր, որ իրենք անդրդվելի են եւ շարունակելու են տաճարի դռները փակ պահել, մինչեւ խնդիրը լուծում չստանա։

Source: Yerkir Media
Link: Իսրայելական իշխանությունները սկսել են նահանջել քրիստոնեական համայնքների բողոքների դեմ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image