Իսրայելի անկախության 69-րդ տարեդարձի առիթով Հայաստանում ընդունելություն էր կազմակերպվել

Հայաստանում Իսրայելի դեսպան Էլիյահու Յերուշալմին շարունակելու է  ջանքեր գործադրել՝ ուղղված հայ-իսրայելական  հարաբերությունների ամրապնդմանը: Այս մասին նա հայտարարեց Իսրայելի անկախության 69-րդ տարեդարձի կապակցությամբ  կազմակերպված ընդունելությանը, որին հրավիրված էին քաղաքական, դիվանագիտական, հասարակական ոլորտի ներկայացուցիչներ՝ մասնավորապես՝  ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, Կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Չեխիայի, Գերմանիայի, Ճապոնիայի դեսպանները, Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը եւ այլք:

ՀՀ փոխարտգործնախարար Արմեն Պապիկյանն էլ հույս հայտնեց, որ Իսրայելի պատվիրակության այցը Հայաստանը հնարավորություն կտա երկրների միջեւ այսուհետ ավելի ակտիվ հարաբերություններ զարգացնելու :

«Երկու երկրներն էլ ունեն պատմական, մշակութային  ընդհանրությունները, ունեցել են դժվարություններ եւ հաղթանակած էջեր եւ դրա հետ մեկտեղ պահպանել են ազգային ինքնությունը եւ ապագայի հանդեպ անկոտրում հավատը: Խորհրդանշական է, որ հայ-իսրայելական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին զուգահեռ այսօր տոնում ենք Իսրայելի անկախության 65-ամյակը»,-ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ երկուստեք քննարկումներ են տարվում երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:

Source: Yerkir Media
Link: Իսրայելի անկախության 69-րդ տարեդարձի առիթով Հայաստանում ընդունելություն էր կազմակերպվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image