Իտալիայում ուղեւորատար գնացքը դուրս է եկել գծերից․ կան զոհեր
January 25, 2018
Միլան քաղաքի մոտակայքում ուղեւորատար գնացքը դուրս է եկել գծերից: Վթարի հետեւանքով 3 մարդ է մահացել, տասնյակ վիրավորներ կան: Նրանցից 10-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Վթարի հավանական պատճառները երկուսն են՝ կա′մ ռելսերի հետ է խնդիր եղել, կա′մ գնացքի աշխատանքն է խափանվել: