Իրանի նախկին նախագահը ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել
April 12, 2017
Մայիսի 19-ին նախագահական ընտրություններ տեղի կունենան: Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադի նեժադը, որը երկիրը ղեկավարել է 2005-ից 2013 թվականներին, ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել:
Իրանի 6-րդ նախագահն այս քայլով մարտահրավեր է նետում երկրի հոգեւոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին, որն Ահմադի նեժադին արգելել էր առաջադրվել նախագահի պաշտոնում, քանի որ նրա թեկնածությունը կարող է մասնատել երկիրը: Իսկ գործող նախագահ Հասան Ռոուհանին դեռեւս չի գրանցվել մասնակիցների ցանկում:
Նախագահական ընտրությունների մասնակիցների անունների գրանցումը սկսվել է երկուշաբթի ու տեւելու է 5 օր: Առաջին օրը ավելի քան 100 մարդ է գրանցվել որպես նախագահի թեկնածու: Օրինակ՝ ամենատարեց թեկնածուն 82-ամյա մի ատամնաբույժ է: Թեկնածուների ցանկը դեռ ուսումնասիրելու է Սահմանադրության պահապանների խորհուրդը: Նախագահի պաշտոնի համար պայքարողների վերջնական ցանկը կհրապարակվի ապրիլի 27-ին: