Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հորդորել է Թուրքիային դուրս բերել իր զորքը երկրի տարածքից, քանի որ Մոսուլ քաղաքի ազատագրման համար պայքարն արդեն ավարտված է:
Բաղդադի եւ Անկարայի հարաբերությունները սրվել էին 2015 թվականի վերջին, երբ Թուրքիան, առանց իրաքյան իշխանությունների թույլտվության, զորք էր մտցրել Մոսուլից ոչ հեռու գտնվող Բաշիքա շրջան՝ քուրդ եւ իրաքցի զինվորներին ահաբեկչության դեմ պայքարում վերապատրաստելու եւ զինելու պատրվակով:
Բաղդադը բազմիցս կոչ էր արել Թուրքիային դուրս բերել իր զորքը, սակայն՝ ապարդյուն: