Լավը չնկատել և անցնել ձմռան ավանդական դժգոհություններին…

December 10, 2017

Նոր Նորքի մի շարք թաղամասերում կարելի է հանդիպել աղով և ավազով լցված արկղերի: Դրանք հիմնականում դրված են այնպիսի հատվածներում, որտեղ ձյան կուտակման, մերկասառույցի պատճառով երթևեկության դժվարանցելիություն կարող է լինել:

Բնակիչները կարող են օգտվել և իրենց տուն տանող ճանապարհն ավելի անվտանգ դարձնել, եթե, իհարկե,  վարչական շրջանի կամ «Սանիթեք»-ի աշխատողներն ու տեխնիկան իրենց թաղամաս դեռ չեն հասել:

Բայց ոչ, պետք է լավը չնկատել, աղով և ավազով լցված արկղը վերածել աղբամանի և անցնել ձմռան ավանդական դժոգոհություններին…

Source: Yerkir Media
Link: Լավը չնկատել և անցնել ձմռան ավանդական դժգոհություններին…

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image