Լեհաստանում կանայք գործադուլ են սկսել. կառավարությունը արգելում է հղիության արհեստական ընդհատումը

October 3, 2016

Լեհաստանում կանայք գործադուլ են անում: Այդ երկրի կառավարությունը ծրագրում է ամբողջությամբ արգելել հղիության արհեստական ընդհատումը: Եւ եթե կանայք դիմեն արհեստական ընդհատման՝ կազատազրկվեն 5 տարով:

Լեհաստանում ներկայում որոշ բացառությունների դեպքում է կանանց թույալտրվում աբորտ անել. եթե կնոջ կյանքը վտանգի տակ է, եթե պտղին լուրջ ու անդառնալի վտանգ է սպառնում, եւ եթե կինը հղիացել է սեռական բռնության հետեւանքով:

Լեհ կանայք պնդում են, որ հղիության արհեստական ընդհատման լիակատար արգելքի պարագայում շատ դեպքերում իրենք դատապարտված կլինեն մահվան:


Source: Yerkir Media
Link: Լեհաստանում կանայք գործադուլ են սկսել. կառավարությունը արգելում է հղիության արհեստական ընդհատումը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image