«Լեռնային Ղարաբաղի երիտասարդությունը ձգտում է դուրս գալ տարածաշրջանի մեկուսացումից»․ AP-ի անդրադարձը

«Լեռնային Ղարաբաղի երիտասարդությունը ձգտում է դուրս գալ տարածաշրջանի մեկուսացումից». այս վերնագրով տեսանյութ է հրապարակել հեղինակավոր Associated Press-ը:

Լրատվական գործակալությունը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ ինքնիշխանությունը չի ճանաչել որեւէ երկիր, եւ առեւտրի, ճանապարհորդական եւ կրթական սահմանափակումների պատճառով տարածաշրջանի երիտասարդությունը շատ բաներից հետ մնալու վտանգի տակ է:

Նշվում է, որ Ղարաբաղն ունի ֆուտբոլի ազգային հավաքական, որը չեն ճանաչել ոչ ՖԻՖԱ-ն, ոչ էլ ՈւԵՖԱ-ն: Իսկ Ստեփանակերտում կառուցված օդանավակայանը դատարկ է:

Տեսանյութում ներկայացված է նաեւ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը: Հարցազրույցներ են անցկացվել տեղի իշխանությունների՝ արտգործնախարարի եւ պետական նախարարի հետ:

Source: Yerkir Media
Link: «Լեռնային Ղարաբաղի երիտասարդությունը ձգտում է դուրս գալ տարածաշրջանի մեկուսացումից»․ AP-ի անդրադարձը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image