Լեւոն Մկրտչյան. «Միջին մասնագիտական կրթությունը պետք է ապահովի ելք դեպի աշխատաշուկա»
August 19, 2016
Յուրաքնաչյուր տարվա պես, այս տարի եւս օգոստոսյան խորհրդակցությունները նախ եւ առաջ հանրակրթության եւ միջին մասնագիտական կրթական հաստատությունների տնօրենների հետ են: Նպատակը՝ տնօրեններին հուզող հարցերին պատասխան եւ լուծումներ տալն է:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ կրթության նախարարը նշել է՝ միջին մասնագիտական կրթությունն այն կարեւոր օղակն է, որը պետք է ապահովի ելք դեպի աշխատաշուկա: Եվ հետեւաբար այս հաստատությունները չպետք է ծառայեն միայն մյուս փուլի՝ բակալավրի համար ուսանողների մատակարարմանը:
«Միջին մասնագիտական մասնագիտությունների ցանկը երկրում պետք է շատ կարևոր ֆունկցիա կատարի, այն պետք է կարողանա մեր բնակչության կապն ապահովել աշխատաշուկայի հետ: Ոլորտում խնդիր կա մասնագիտությունների հարցում, քանի որ ուսանողներն ավարտելուց հետո չեն կարողանում աշխատաշուկայում գտնել աշխատանք, և քոլեջները հաճախ սկսում են ծառայել դեպի բուհ անցումային փուլին և ոչ թե առանձին մասնագիտական որակ են տալիս»,- ասել է նախարարը: