Լիբանանի նախագահն ընդունել է ՀՅԴ Լիբանանի ԿԿ ներկայացուցչին եւ զբոսաշրջության նախարարին

October 13, 2017

ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին և զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը այցելել են Լիբանանի հանրապետության նախագահ Միշել Աունին, տեղեկացնում է Aztagdaily-ն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրի քաղաքականության վերաբեյալ մի շարք հարցեր, պատգամավորական ընտրությունների մասին քաղաքական տարբեր ուժերի արտահայտած տեսակետերը, սիրիացի տեղահանվածների ճգնաժամն ու Լիբանանի վրա դրա ունեցած տնտեսական, ապահովական և ընկերային հետևանքները:

Հանդիպման ընթացքում անդրադարձել է արվել նաև վարչական նշանակումների դեպքում լիբանանահայության իրավունքներին վերաբերող հարցերին:

Source: Yerkir Media
Link: Լիբանանի նախագահն ընդունել է ՀՅԴ Լիբանանի ԿԿ ներկայացուցչին եւ զբոսաշրջության նախարարին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image