Լիբանանի պատգամավորական ընտրություններում առաջադրվել են 4 դաշնակցական թեկնածուներ

ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեն երեկ մամուլի ասուլիս է կազմակերպել, որի ընթացքում հայտարարվել են ՀՅԴ թեկնածուների անունները, ովքեր մասնակցելու են 2018 թվականի պատգամավորական ընտրություններին:

ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեն ներկայացրել է Մեթնի և Բեյրութի Ա ընտրաշրջանի իր թեկնածուներին՝ հավելելով, որ Զահլեի թեկնածուի հարցը դեռևս քննարկվում է:

Պատգամավորական ընտրություններում ՀՅԴ թեկնածուներն են՝ Հակոբ Բագրատունի (ներկայումս ՀՅԴ Լիբանանի ԿԿ ներկայացուցիչ, պատգամավոր), Հակոբ Թերզյան, Սերժ Չուքատարյան և Ալեքսանդր Մաթոսյան: Ընտրություններում նրանց կարգախոսն է՝ «Միասնաբար՝ ամբողջ Լիբանանի համար»:

Մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացվել է նաև ՀՅ Դաշնակցության նախընտրական ծրագիրը:

Հիշեցնենք, որ ընտրությունները կանցկացվեն 2018-ի մայիսի 6-ին։

Source: Yerkir Media
Link: Լիբանանի պատգամավորական ընտրություններում առաջադրվել են 4 դաշնակցական թեկնածուներ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image