Լիբանանում լարված իրավիճակ է

January 30, 2018

Կտրուկ սրվել է իրավիճակը Լիբանանում ու հատկապես մայրաքաղաքում՝ քաղաքական սկանդալից հետո։ Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նեբիհ Բըրրիի շիա կողմնակիցները արգելափակել են Բեյրութի կենտրոնական մի շարք փողոցներ ու ճանապարհներ, անցկացրել բողոքի ցույցեր, այրել անվադողեր՝ կաթվածահար անելով երթեւեկությունը մայրաքաղաքի կենտրոնում։ Նրանք բողոքել են արտաքին գործերի նախարարի վիրավորական արտահայտության դեմ։

Նախօրեին համացանցում հրապարկվել է գաղտնի տեսագրություն, որում քրիստոնյամարոնի համայնքը ներկայացնող Ազատ ազգային կուսակցության առաջնորդ արտգործնախարարը, անդրադառնալով երկրի քրիստոնյա նախագահ Միշել Աունի եւ շիա համայնքը ներկայացնող խորհրդարանի խոսնակ Նեբիհ Բըրրիի հակասությանը, վերջինիս անվանել է արաբական աշխարում պատմականորեն վիավորական «բալթաջը», թարգմանաբար՝ կռվազան, խուլիգան։

«Բըրրիի հետ հարցի լուծումը կլինի նրա գլուխը կտրելը, եւ ոչ թե նրա կողմից մեր գլուխը կտրելը»,- ասել է քրիստոնյա գործիչը։ Լիբանանի տարբեր քաղաքական հոսանքների ներկայացուցիչներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ դատապարտել են տեղի ունեցածը եւ կարծիք հայտնել, որ արտգործնախարարը պետք է ներողություն խնդրի խորհրդարանի նախագահից։

Հիշեցնենք` ապրիլին Լիբանանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ։

Source: Yerkir Media
Link: Լիբանանում լարված իրավիճակ է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image