ԼՂՀ սահմանին հակառակորդը կիրառել է նաեւ ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր

Սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 450 կրակոց: ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված  մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր /40 կրակոց/:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն` խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

 


Source: Yerkir Media
Link: ԼՂՀ սահմանին հակառակորդը կիրառել է նաեւ ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image