ԼՂՀ սահմանին հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց

September 9, 2016

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին սեպտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց:

Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն` խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:


Source: Yerkir Media
Link: ԼՂՀ սահմանին հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image