Լողորդ Վահան Մխիթարյանը լքեց «Ռիո-2016»-ը՝ հայտնվելով միայն 47-րդ հորիզոնականում

August 11, 2016

«Ռիո-2016»-ում պայքարի մեջ մտավ լողորդ Վահան Մխիթարյանը:

50 մետր ազատ ոճում Հայաստանը ներկայացնող մարզիկը ընդգրկված էր 6-րդ ենթախմբում:

Հայ մարզիկը տարածությունն անցավ 23.50 վայրկյանում: Ենթախմբում Վահանի արդյունքը 7-րդն էր: Ընդհանուր պայքարում Վահան Մխիթարյանը 85 լողորդների մեջ զբաղեցրեց 47-րդ հորիզոնականը:

Հաջորդ փուլ են անցնում 1-16 հորիզոնականները զբաղեցրած լողորդները: Բոլոր լողորդների մեջ  լավագույն արդյունքը ցույց  է տվել ուկրաինացի Անդրեյ Գովորովը:


Source: Yerkir Media
Link: Լողորդ Վահան Մխիթարյանը լքեց «Ռիո-2016»-ը՝ հայտնվելով միայն 47-րդ հորիզոնականում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image