Լոնդոնի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանման աշխատակիցները հունիսի 29-ին Հիթրոու օդանավակայանում ձերբակաել են երիտասարդ մի կնոջ, որին կասկածում են ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեջ: Այդ մասին ասված Է Սքոթլանդ-յարդի կայքում զետեղված հայտարարության մեջ:
21-ամյա կնոջը Ստամբուլից վերադառնալուց հետո տարել Է տեղի ոստիկանության բաժանմունքներից մեկը: Նշվում Է, որ ձերբակալությունը կապված Է Սիրիայի իրադարձությունների հետ:
Փաստաթղթում նաեւ նշվում Է, որ իրավապահ մարմինների աշխատակիցներն երկու հասցեներով խուզարկություններ են կատարել Լոնդոնի հյուսիսում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: