Լոռիում բնակիչներն ու բնապահպանները փակել էին Մղարթ գյուղ տանող ճանապարհը
December 1, 2017
Լոռու մարզում այսօր բնակիչներն ու բնապահպանները փակել էին դեպի Մղարթ գյուղ տանող ճանապարհը: Այնտեղ նշանակված են եղել Շեկաղբյուրի ոսկի-բազամետաղային հանքավայրի երկրաբանական հետազոտություններ կատարելու մասին հանրային լսումներ:
Բնակիչները թույլ չեն տվել «Միռամ» ընկերության ներկայացուցիչներին եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոնի ներկայացուցիչներին որեւէ քննարկում անցկացնել: