Լուիշ Ֆիգուն ևս կժամանի Երևան

June 23, 2018

Երևանում հուլիսին նախատեսված լեգենդների խաղին կմասնակցի նաև պորտուգալական ֆուտբոլի լեգենդներից մեկը:

Լեգենդների խաղին Եվրոպայի թիմից կխաղա նաև Պորտուգալիայի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն:

Լեգենդների խաղին իրենց մասնակցության համաձայնությունն արդեն իսկ տվել են Ռիվալդոն, Հերնան Կրեսպոն, Գաբրիել Բատիստուտան, Դիդան, Կաֆուն, Իվան Սամորանոն, Ժուլիանո Բելետին, Սերժինիոն, Պաոլո Մալդինին, Յուրի Ջորկաեֆը, Յարի Լիտմանենը, Հրիստո Ստոիչկովը, Դեմետրիո Ալբերտինին, Լյուդովիկ Ժուլին, Կախա Կալաձեն, Ռայան Գիգսը և այլոք:

Հանդիպումը կկայանա հուլիսի 8-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Source: Yerkir Media
Link: Լուիշ Ֆիգուն ևս կժամանի Երևան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image