Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է հայտնել բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու մասին, չնայած այդ քայլին չգնալու վերաբերյալ միջազգային բազմաթիվ կոչերին: Լուկաշենկոն ասել է, թե Լապշինին չարտահանձնելու հիմքեր չի տեսնում: Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, այս հայտարարությամբ Լուկաշենկոն հանդես է եկել փետրվարի 3-ին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
«Ինչպիսի՞ հիմքեր ունենք Ադրբեջանին չարտահանձնելու համար: Ոչ մի հիմք»,- ասել է Լուկաշենկոն: Բելառուսի նախագահը նշել է, թե Լապշինի վերաբերյալ որոշումը կայացվել է Ինտերպոլի որոշմանը համապատասխան:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանպաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան փետրվարի 3-ին հայտարարել էր, որ Մոսկվան դեմ է Լապշինի արտահանձնմանը:
Լապշինը որոնվում է Ադրբեջանում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լեռնային Ղարաբաղայցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունըքննադատելու համար: Ադրբեջանը 2011 թվականին նրան ներառել էր իրկողմից որոնվող անձանց ցուցակում: Պաշտոնական Բաքուն պահանջում է Բելառուսի իշխանություններից Լապշինին արտահանձնել իրենց:
Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազության խնդրանքը՝Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշին ին հանձնելու վերաբերյալ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 և 318.2 հոդվածներով քրեական պատասխանատվության ենթարկելու համար։
Source: Yerkir Media
Link: Լուկաշենկոն հիմքեր չի տեսնում Լապշինին Ադրբեջանին չարտահանձնելու համար