Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց

April 4, 2018

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց Բադեն-Բադենի մրցաշարում:

Գերմանիայում ընթացող «Grenke Chess Classic»-ի 4-րդ տուրում Արոնյանի մրցակիցը կանանց աշխարհի նախկին չեմպիոն Հաո Յիֆանն էր: Հայ գրոսմայստերը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիայի 39-րդ քայլին շախմատիստները համաձայնեցին կիսել միավորը:

Այս տուրից հետո Արոնյանն ունի 2,5 միավոր և մրցաշարային աղյուսակում կիսում է 4-5-րդ հորիզոնականները աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ:

«GRENKE Chess Classic» մրցաշարը մեկնարկել է մարտի 31-ին և կավարտվի ապրիլի 9-ին: Անցյալ տարի Արոնյանն այս մրցաշարի հաղթող էր դարձել՝ 7 հնարավորից վաստակելով 5.5 միավոր և միանգամից 1.5 միավորով առաջ անցնելով 2-3-րդ հորիզոնականները զբաղեցրած Մագնուս Կարլսենից և Ֆաբիանու Կարուանայից:

Source: Yerkir Media
Link: Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image