Լևոն Արոնյանը 7-րդն է Լոնդոնի մրցաշարում

December 12, 2017

Հայկական շախմատի առաջատարը, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը 7-րդն է Լոնդոնի մրցաշարում:

9-րդ տուրից հետո Յան Նեպոմնյաշչին և Ֆաբիանո Կարուանան վաստակեցին 6-ական միավոր և կիսեցին 1-2-րդ հորիզոնականները: Հաղթողին որոշելու համար խաղարկվեցին լրացուցիչ արագ շախմատի պարտիաներ, որտեղ Ֆաբիանո Կարուանան 2.5-1.5 հաշվով առավելության հասավ Նեպոմնյաշչու նկատմամբ և դարձավ մրցաշարի հաղթող:

Մագնուս Կարլսենը, Ուեսլի Սոն և Մաքսիմ Վաշիե-Լագրավը 5-ական միավորով կիսեցին 3-5-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Կարլսենը գրավեց 3-րդ տեղը:

Լևոն Արոնյանը, վերջին տուրում Կարլսենից կրած պարտությունից հետո, զիջեց դիրքերը և 4 միավորով հայտնվեց 7-րդ հորիզոնականում:

Source: Yerkir Media
Link: Լևոն Արոնյանը 7-րդն է Լոնդոնի մրցաշարում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image