Խարբերդում նկուղային կիսակառույցից տղամարդու դի է դուրս բերվել

Երեկ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 16:50-ին ԱԻՆ-ում ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների 11-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում, քաղաքացին մնացել է քարերի տակ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Խարբերդի ամառանոցների 11-րդ փողոցի թիվ 74/3 տանը հարակից նկուղային կիսակառույցում փլուզվել են առաստաղի և պատերի բետոնե կառուցատարրերը, եւ 1986 թ. ծնված Է. Պ.-ն մնացել է փլատակներում:

Փրկարարները հատուկ տեխնիկայի (վերամբարձ կռունկ) միջոցով հեռացրել են փլատակները, հայտնաբերել Է.Պ.-ի դին և դուրս բերել նկուղից:

Source: Yerkir Media
Link: Խարբերդում նկուղային կիսակառույցից տղամարդու դի է դուրս բերվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image