«Խոստումը» ֆիլմի ցուցադրությամբ բացվել է «Սոնոմա» միջազգային կինոփառատոնը
March 30, 2017
Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ցուցադրությամբ մարտի 29-ին բացվել է ամերիկյան «Սոնոմա» միջազգային կինոփառատոնը: Այս մասին հայտնում է կինոփառատոնի ֆեյսբուքյան էջը: Ֆիլմի ցուցադրությանը ներկա է եղել կինոժապավենում նկարահանված դերասանուհի Անժելա Սարաֆյանը:
Հայաստանի մեծ էկրաններին ֆիլմը կհայտնվի ապրիլի 27-ից:
Ամերիկյան «Սոնոմա» միջազգային կինոփառատոնը կազմակերպվում է 1997 թվականից: Այն տեղի է ունենում ամեն տարի ապրիլին Կալիֆորնիայի Սոնոմա հովտում: