Նախընտրական քարոզարշավն ամփոփելով՝ Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Մարիամ Շահինյանը հայտարարել է, որ կուսակցության ընտրակաշառքը ներկայացված ծրագրերն են, ինչի շնորհիվ խորհրդարան մտնելու շանսերը մեծացել են: Եվ Կոմունիստական կուսակցությունը երկրի ներկան, անցյալն ու ապագան միավորող կամուրջն է:
Բանախոս Վազգեն Սաֆարյանն էլ նկատել է, որ Հայաստանում ծանր սոցիալական վիճակ է տիրում, ինչին էլ նպաստել է իշխող տնտեսական ու հարկային սխալ քաղաքականությունը:
«Ես պետք է ասեմ, որ մենք մեծ ձայներ ենք սպասում հատկապես Երեւանից ստանալ: Երեւանն ավելի շատ ազատ քաղաքացիներ ունի, որոնք կախվածություն չունեն: Գյումրիից բնականաբար շատ կստանանք: Դե ձայների քանակական տեսանկյունից, ոչ թե տոկոսային: Ես զգում եմ,որ հիմա աննախադեպ շատ է ժողովրդի կողմից եկող զանգերը: Մարդիկ զանգում են եւ ասում, որ մենք ձեզ ենք ընտրելու: Նախորդ ընտրություններում մենք նման բան չենք զգացել: Դա նաեւ նրանից է, որ այս անգամ լավ թիմ ձեւավորեցինք, որովհետեւ մեր ռեյտինգային բոլոր թեկնածուները ելույթներ ունեցան:
Պիտի ասեմ, որ բոլորն էլ խոսել են, ես բոլոր հեռուստաէկրաններից ունեցել եմ 40-55 րոպեանոց հանդիպումներ:Եվ մեր ժողովուրդը շատ լավ հասկացել է մեր ծրագրերի իմաստը»,- ասել էԱԺ պատգամավորի թեկնածու, Կոմկուս Վազգեն Սաֆարյանը:
Source: Yerkir Media
Link: Վազգեն Սաֆարյան. «Մարդիկ զանգում են եւ ասում, որ ձեզ ենք ընտրելու»