Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից

ՀՀ ԱԻՆ-ը զգուշացնում է․ Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում օգոստոսի 21-ին երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը 21-25-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Երեւանում օգոստոսի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը կդիտվի +18, ցերեկը՝ +32, երեկոյան՝ +27 աստիճան ջերմություն։

Source: Yerkir Media
Link: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image