Խորհրդակցություն դատախազությունում՝ խոշտանգումների թեմայով

June 24, 2017

ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նիստին մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը, ՀՀ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, Հատուկ քննչական ծառայության, Քննչական կոմիտեի, Պետական եկամուտների կոմիտեի, ՄԻՊ ներկայացուցիչները: Զեկույցներով հանդես են եկել ՀՀ գլխավոր դատախազության Հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետ Վ. Մուրադյանը և ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Տ. Ամբարյանը:

ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետ Վ. Մուրադյանը ներկայացրել է 2014-2015թթ. ընթացքում խոշտանգումների և վատ վերաբերմունքի դրսևորման դեպքերի առթիվ քննված քրեական գործերով նախաքննության վիճակը։ Վ․ Մուրադյանի տեղեկացմամբ՝ 2014թ. ընթացքում քաղաքացիներին ոստիկանության և այլ մարմինների բաժիններում ապօրինի պահելու, նրանց փաստացի ազատությունից զրկելու, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվել է 78 քրեական գործ, որոնցից 1 քրեական գործ՝ 3 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Մանրամասներն՝ այստեղ։

Source: Yerkir Media
Link: Խորհրդակցություն դատախազությունում՝ խոշտանգումների թեմայով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image