Խուզարկել են Արթուր Աղաբեկյանի հայրական առանձնատունը, «Մետաքսկոմբինատ»-ի տարածքը

July 14, 2018

Արցախի նախկին փոխվարչապետ, Արցախի նախագահի նախկին խորհրդական Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, նշելով, որ խուզարկություն է տեղի ունեցել իր հայրական առանձնատանը,  «Մետաքսկոմբինատ»-ում:

Նա, մասնավորապես, գրում է. «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 10.07.2018թ. որոշմամբ բավարարել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության խուզարկություն կատարելու միջնորդությունը, որի հիման վրա երեկ՝ հուլիսի 13-ին, խուզարկություն է կատարվել Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից հիմնադրված «Մետաքսկոմբինատ» ՓԲ ընկերությունում գործունեություն ծավալող 11 իրավաբանական ընկերություններում, Մեծ Թաղեր գյուղում գտնվող իմ հայրական առանձնատանը, նրա հարակից շինություններում և Տողի «Նոր Կյանք» ջրաշխարհում, նպատակ ունենալով հայտնաբերելու 2016 թվականի ապրիլին Հայաստանից և արտերկրից ստացված օգնություններ և օրենքով արգելված այլ իրեր:

Համաձայն դատարանի վերը նշված որոշման, ես, իբր, յուրացրել եմ տրամադրված օգնությունը, որի մի մասն էլ փոխանցել եմ Մանվել Գրիգորյանին:
Այս աստիճան խայտառակ և շինծու մեղադրանքները կարելի է սպասել միայն չկայացած դատաիրավական համակարգից:

Գրավոր դիմել եմ Արցախի Հանրապետության գլխավոր դատախազին և ԱԱԾ-ին՝ նմանատիպ խայտառակ որոշման գործադրումը Արցախի Հանրապետությունում հանձն առնելը պարզաբանելու նպատակով»:

 

Source: Yerkir Media
Link: Խուզարկել են Արթուր Աղաբեկյանի հայրական առանձնատունը, «Մետաքսկոմբինատ»-ի տարածքը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image