Խուլ ու համրերը պահանջում են միության նախագահի հրաժարականը

June 22, 2018
Հունիսի 22-ին խուլ ու համրերը խաղաղ բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանք պահանջում էին Խուլերի միավորման նախագահ Գրիգորի Գրիգորյանի հրաժարականը: Վերջիններիս խոսքով, նրա պաշտոնավարումն ապօրինի է, քանի որ նա չի վերընտրվել համագումարի ժամանակ:
Բացի դրանից, բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով, Գրիգորի Գրիգորյանը միավորման անդամներին անուշադրության է մատնել եւ չի լուծել նրանց խնդիրները:
«Երկիրն այսօր»-ի խմբի նկարահանման պահին միավորման դռները փակ էին: Անվտանգության աշխատակցի խոսքով՝ նա դուռը փակ պահելու եւ ոչ-ոքի ներս չթողնելու հրահանգ է ստացել:

Source: Yerkir Media
Link: Խուլ ու համրերը պահանջում են միության նախագահի հրաժարականը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image