Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանի վիրահատությունը հաջող է անցել

August 31, 2016

yerkir.am— Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանի վիրահատությունը հաջող է անցել: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ Կարապետյանը վնասվածքի պատճառով չէր շարունակել պայքարը, թեպետ պոկում վարժությունում երկրորդ տեղում էր: Մոսկվայում կայացած վիրահատությունը հաջող է անցել, և Կարապետյանն իրեն լավ է զգում:

Անդրանիկ Կարապետյանը 2016 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն է, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:


Source: Yerkir Media
Link: Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանի վիրահատությունը հաջող է անցել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image