Ծղրիդից պատրաստված հաց՝ Հելսինկիի սուպերմարկետներում

Նոյեմբերի 24-ից Հելսինկիի (Ֆինլանդիա) սուպերմարկետներում սկսվել է չորացված ծղրիդից պատրաստված հացի վաճառք, գրում է ֆիննական Helsingin Sanomat թերթը:

Արտադրող Fazer ընկերությունը հայտարարել է, որ 1 հացի պատրաստման համար անհրաժեշտ է 70 չորացրած ծղրիդ: Միջատներին աղալու են և ավելացնելու ալյուրի մեջ: Ծղրիդները կազմում են հացի ընդհանուր քաշի 3 տոկոսը:

Այն արժե 4 եվրո:

Source: Yerkir Media
Link: Ծղրիդից պատրաստված հաց՝ Հելսինկիի սուպերմարկետներում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image