Կաթողիկոսն ընդունել է Արմեն Սարգսյանին

February 1, 2018

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին 2-րդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունվարի 31-ին ընդունել է Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանին:

Կաթողիկոսը հույս է հայտնել, որ Արմեն Սարգսյանը դրական կարձագանքի կատարված առաջարկին` պետական կառավարման բնագավառում իր փորձառությունը, հնարավորությունները և Սփյուռքի հետ կապերը ծառայեցնելով հայրենի երկրին և աշխարհասփյուռ ժողովրդին:

Արմեն Սարգսյանը, անդրադառնալով ՀՀ չորրորդ նախագահի հանգամանքին և առաքելությանը, ընդգծել է, որ երկրի կառավարման նոր պայմաններում այն տարբերվելու է նախորդներից, նրան հաղորդվելու է նոր իմաստ և ձևավորվելու է նոր մշակույթ:

Source: Yerkir Media
Link: Կաթողիկոսն ընդունել է Արմեն Սարգսյանին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image