Կալիֆորնիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 17-ի

January 11, 2018

ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգի հարավային մասում սողանքների ու հեղեղումների հետեւանքով զոհվել Է առնվազն 17 մարդ: Այդ մասին հունվարի 11-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը: Ավելի վաղ հաղորդվել Էր տարերքի 15 զոհերի մասին:

Associated Press գործակալության տվյալներով՝ եւս 24 մարդ անհետ կորած Է համարվում, 20 մարդ տուժել է եւ հոսպիտալացվել, նրանցից 4-ը ծանր վիճակում են: Ոչնչացվել է շուրջ 100 տուն եւ 8 տնտեսական նշանակության շինություն, եւս շուրջ 300 տներ ու 20 կառույցներ վնասվել են:

Հունվարի 8-ից Կալիֆորնիայի նահանգում տեղատարափներ են, նահանգի մի քանի շրջաններում տարհանում են բնակիչներին: Նրանցից մի քանիսը հրաժարվել են լքել իրենց տները:

Source: Yerkir Media
Link: Կալիֆորնիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 17-ի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image