«Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին: Մրցանակաբաշխությունն անցկացվեց Թատրոնի միջազգային օրը` մարտի 27-ին` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակի արժանացավ Տաթև Ղազարյանը՝ «Սովորական օր» ներկայացման համար:
«Լավագույն դերասան» անվանակարգում մրցանակը հանձնվեց միանգամից երկու ստեղծագործողի` Ավո Խալաթյանին «Ռևիզոր» ներկայացման համար և Միքայել Վաթինյանին «Ո՞վ է վախենում Վերջինիա Վուլֆից» բեմադրության մեջ մարմնավորած կերպարի համար:
«Լավագույն երիտասարդ դերասանուհի» ճանաչվեց Ջեմմա Աղամյանը «Երկնագույն շան աչքերը» ներկայացման համար:
«Լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգում «Արտավազդ»-ի արժանացավ Նարեկ Բաղդասարյանը «Համլետ Machine» բեմադրության մեջ մարմնավորած դերի համար:
«Լավագույն երիտասարդ բեմադրիչ» համարվեցին Նորա Գրիգորյանը «9 ամիս» և Սարգիս Արզումանյանը «Անասնաֆերմա» ներկայացման համար:
«Լավագույն սցենոգրաֆիա» անվանակարգում հաղթեց Մարիամ Մուրադյանը:
«Լավագույն մանկական ներկայացում» համարվեց Պատանի հանդիսատեսի թատրոնում բեմադրված՝ Ա. Միրիջանյանի «Փոքրիկ ուրվականը»:
«Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում հաղթող ճանաչվեց Լուսինե Երնջակյանի «Ռոմեո և Ջուլիետ» նորարարական մոտեցումներով բեմադրված ներկայացումը:
«Լավագույն պիես» ճանաչվեց Կարինե Խոդիկյանի «Երկու օր դրախտում» ստեղծագործությունը:
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» ճանաչվեց Քնարիկ Զաքարյանը:
«Երկրորդ պլանի լավագույն դերասան» ճանաչվեց Վահագն Գալստյանը:
Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար «Արտավազդ»-ի արժանացան Երվանդ Ղազանչյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Արթուր Ութմազյանը, Արմեն Սանթրոսյանը:
ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի անվան հատուկ «Արտավազդ» մրցանակը տրվեց դերասանուհի և բեմադրիչ Նարինե Գրիգորյանին «Իմ կյանքը իմ ճամպրուկի մեջ» ներկայացման համար:
Source: Yerkir Media
Link: Կայացավ «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը