Կանադայում կկառուցվի ապագայի քաղաք

 Google-ի սեփականատեր Alphabet Inc. ընկերությունը ցանկանում է Տորոնտոյի (Կանադա) շրջաններից մեկում կառուցել ապագայի քաղաք, որը կլինի ավելի խելացի և էկոլոգիապես մաքուր, քան մնացածները: Ընկերությունն արդեն Օնտարիո գետի ափին 5 հեկտար տարածքի վրա շինարարության թույլտվություն է ստացել: Հետագայում տարածքը հնարավոր է ընդլայնվի մինչև 323 հեկտար:

«Մեզ համար սա ուղղակի նախագիծ չէ: Սա գրեթե տասնամյա մտորումների արդյունք է, թե ինչպես տեխնոլոգիան կարող է փոխել մարդկանց կյանքը»,-  Financial Times -ը մեջբերել է Alphabet ընկերության տնօրենների խորհրդի  նախագահի խոսքը:

Նախագծի իրականացման համար անհրաժեշտ է փոխել շինարարության, տրանսպորտի, էներգամատակարարման մասին գոյություն ունեցող մի շարք օրենքներ:

Source: Yerkir Media
Link: Կանադայում կկառուցվի ապագայի քաղաք

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image