Կանադան ընդլայնել Է Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները

Կանադան ընդլայնել Է Դամասկոսի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները՝ ցուցակում ներառելով 16 ֆիզիկական անձանց եւ հինգ ընկերություններ, որոնք կապված են Սիրիայի կառավարության հետ: Այս մասին հաղորդվում Է Կանադայի կառավարության կայքում:
«Սիրիայում տիրող իրադրությունն ընդհանուր խաղաղության եւ անվտանգության վտանգավոր խախտում Է, ինչը հանգեցրել Է եւ կարող Է հանգեցնել լուրջ միջազգային ճգնաժամի»,- ասված Է նախարարների կաբինետի հայտարարության մեջ:
Վերջին անգամ Դամասկոսի դեմ Օտտավայի պատժամիջոցներն ընդլայնվել են ապրիի 13-ին: Այդ ժամանակ սահմանափակումներ են սահմանվել Բաշար Ասադի հետ կապված 26 անձանց նկատմամբ: Մինչ այդ նման միջոցներ չԷին սահմանվել 2014 թվականի հունվարից ի վեր: Պատժամիջոցների ներքո հայտնված անձանց ընդհանուր թիվը հասել Է 234-ի, ընկերություններինը՝ 57-ի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Source: Yerkir Media
Link: Կանադան ընդլայնել Է Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image