Կառավարության նիստում քննարկվում է նոր ՀԷԿ-երի չափորոշիչների հարցը
August 23, 2018
Կառավարության այսօրվա նիստում քննարկեց ջրային օրենսգրքում կատարվող փոփոխությունների նախագիծը։ Հարցը նոր ՀԷԿ-երի չափորոշիչներին է վերաբերում։ Երկու կարգավորում է տրվում։ Նախ` այն գետերի ցանկը, որի վրա արգելվելու է ՀԷԿ֊ի կառուցումը։ Դրանք այն գետերն են, որտեղ կարմիրգրքյան ձկների ձվադրում է լինում։ Երկրորդը բնության հատուկ պահպանվող տարածքներին մոտ գետերն են, որտեղ եւս պետք է արգելվի ՀԷԿ-ի կառուցումը։
Նախագիծը ներկայացրեց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը՝ շեշտելով, որ մեր հիմնական նպատակը լինի ոչ թե ՀԷԿ֊երի, այլ արեւային էներգիայի զարգացումը։
էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը նախարարը ներկայացրեց Հանքարդյունաբերության զարգացման հայեցակարգի միջոցառումները։
Վարչապետը կարեւորեց այս հարցը` նշելով, որ հասարակությունը պետք է վստահ լինի, որ կառավարությունը երկրի հարստությունը օգտագործում է այնքան, որքան պետք է` առանց վնասելու։