Կառավարությունը Լոռու մարզպետարանին կհատկացնի 160 մլն դրամ

September 1, 2016
Կառավարության առաջիկա նիստի օրակարգում Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը ներառել է որոշում ` Լոռու մարզի Վանաձոր համայնքի ֆինանսական վիճակի բարելավման համար Լոռու մարզպետարանին հատկացնել 160․000 հազար դրամ ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ համայնքներին» հոդվածով: Գրում է Yerkir.am-ը։
Նախատեսվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ Լոռու մարզպետարանին հատկացնել 160 մլն դրամի պետական աջակցություն՝ Վանաձոր համայնքի ֆինանսական վիճակի բարելավման նպատակով:
Գործընթացի իրականացումը կապահովվի Վանաձոր համայնքի բնականոն գործունեությունը:
Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image