Կատալոնիայի լուծարված կառավարության անդամները հրավիրվել են հարցաքննության

November 1, 2017

Իսպանիայի Գերագույն դատարանը ծանուցագրեր է ուղարկել Կատալոնիայի պաշտոնանկ արված ղեկավար Կարլես Պուչդեմոնին եւ նրա լուծարված կառավարության 13 անդամներին՝ հարցաքննության համար:

Նրանք պետք է դատարան ներկայանան այս շաբաթ, հակառակ դեպքում՝ դատախազները կարող են նրանց ձերբակալելու հրաման տալ: Իսպանիայի գլխավոր դատախազն առաջարկել է ապստամբության, անկարգությունների եւ պետական միջոցների յուրացման մեղադրանքներ առաջադրել Կատալոնիայի նախկին ղեկավարներին:

Իսպանական օրենքի համաձայն, դատախազի դիմումը պետք է ուսումնասիրի դատավորը:

Հիշեցնենք, որ Կարլես Պուչդեմոնը շաբաթվա սկզբից գտնվում է Բելգիայում: Նա հայտարարել է, որ կվերադառնա Իսպանիա, եթե կառավարությունն իրեն երաշխիքներ տրամադրի:

Source: Yerkir Media
Link: Կատալոնիայի լուծարված կառավարության անդամները հրավիրվել են հարցաքննության

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image